Վստա՞հ ես, որ ամեն բան լավ է…

Կյանքում երբեք մեր հույսը ամբողջությամբ չենք կարող դնել ոչ ոքի վրա: Ու՞մ կարող ես մինչև վերջ վստահել քո ամենաթանկը: Ու՞մ կարող ես վստահել ու լիովին հանգիստ լինել ամեն ինչի համար: Կվստահե՞ս քո ծնողներին, քո ընտանիքը, քո կնոջը, երեխային: Միգուցե վստահես, բայց վստահ չես կարող լինել, այն բանում որ ամեն բան կլինի այնպես ինչպես պետք է:

Բայց Աստծուն կարող ես վստահել ամեն ինչ: Այն պահերին, երբ մեր կյանքում ամեն բան լավ է, մենք անհոգ ենք, չենք մտածում ինչ որ բան վստահել Աստծուն: Իսկ մի պահ պատկերացրեք, որ հայտնվել եք հիվանդանոցում և ծանր հիվանդ եք: Թվում է, թե հիմա էլ հույսներս կարող ենք ինչ որ մեկի վրա դնել: Ինչպես ուզում եք մտածեք, չեք կարող կանխատեսել ամեն բան: Հաջորդ վայրկյանը կարող է շրջադարձային լինել Ձեր կյանքում: Բժիշկը արդյո՞ք կարող է ամեն բան անել, որ լավ լինի: Անգամ բժշկության մեջ գալիս է պահ, որ բժիշկներն ասում են հույսներդ դրեք միայն Աստծո վրա:

Եկեք մի պահ նորից ետ գնանք այն ժամանակները, երբ ամեն բան լավ էր, ու չէինք մտահոգվում: Հիմա ի՞նչ կանեիք, եթե ժամանակը կարողանայիք ետ տալ: Պատկերացրեք մի պահ…

Աստված հրաշագործ է, ամենազոր, բայց ամենակարևորը մեզ ՇԱՏ է սիրում: Աստված ամեն ինչ անում է իր անսահմանության համեմատ: Մեղք ենք գործում՝ ներում է՝ միայն թե զղջանք, վախենում ենք՝ ուժ է տալիս, միայնակ ենք՝ ընկերակցում է մեզ. իրականում Տերը միշտ է մեզ հետ, բայց մենք դա հասկանում ենք միայն այն ժամանակ, երբ մենք մեզ մենակ ենք զգում: Աստված ամեն ինչում վարվում է անսահմանությամբ ու սիրով: Միայն թե մեզ չի պատժում նույն անսահմանությամբ: Անգամ դրա մեջ մեծ սիրո խորհուրդ կա, մի պահ մտածեք: Տերը եթե որոշ բաներ թույլ է տալիս մեր կյանքում պատահի էլ, դա կապ ունի մեր ընդունած որոշումների, մեր ցանկությունների և բազում այլ բաների հետ, որ մեր ողջ կյանքի ընթացքում անգամ լինելով քրիստոնյա, մենք մարդիկ ենք և պետք է ադամական բնության որոշ դրսևորումներ էլ լինեն, դա գեն է, կասեի թե մենք մեղավոր չենք, սակայն Սուրբ Գիրքն ասում է, որ անկախ ամեն ինչից մենք մեղավոր ենք:

Վստա՞հ եք, որ Ձեր մոտ ամեն ինչ լավ է: Լավ մտածեք, միգուցե վաղը մեկ այլ բան կատարվի Ձեր կյանքում Ձեր կամքից անկախ, Ձեր պատկերացումներից տարբեր: Կարող եք վստահել ամեն բան Ձեր մտերիմներին, ընտանիքին, ընկերներին: Արդյոք չե՞ք սխալվի: Կարծում եմ մտածելու բաներ ունենք: Անգամ այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ լավ է, և անհրաժեշտություն չկա որևէ բանի համար հոգ տանելու: Անգամ այդ փուլի ժամանակ վստահեք Ձեր կյանքը Տիրոջը: Նրանով է ամեն բան: Փառավորվի Տերը: Ամեն: