Ռեյչելի վերջին ցանկությունը

ՍՌեյչելի վերջին ցանկությունըա մի հուզիչ պատմություն է, որ ժամանակին ցնցեց աշխարհը, և միգուցե շատերին է հայտնի, սակայն արժե կրկին վերհիշել փոքրիկ Ռեյչել Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը, որով ոգեշնչվեցին հազարավոր մարդիկ բարեգործություն անելու համար: Իր ծննդյան ինն ամյակի կապակցությամբ նա իր հարազատներից ու ընկերներից ոչ թե նվերներ, խաղալիքներ կամ հագուստ էր ցանկացել, այլ խնդրել էր, որպեսզի նրանք համապատասխան գումարը փոխանցեն Charity Water բարեգործական հիմնադրամին, որ օգնում է թույլ զարգացած երկրների մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, ինչը բավարար էր փրկելու 15 մարդու կյանք:

Բարեգործական հաշվեհամարի էջի վրա նա գրել էր հետևյալը. «2011 թ.-ի հունիսի 12-ին ես կդառնամ 9 տարեկան: Ես իմացել եմ, որ միլիոնավոր մարդիկ մահանում են` չբոլորելով նույնիսկ իրենց ծննդյան հինգերորդ օրը: Ինչո՞ւ, որովհետև զրկված են մաքուր խմելու ջրից: Խնդրում եմ բոլոր ինձ ճանաչողներին այն գումարը, որը նախատեսել եք իմ նվերի համար, նվիրաբերեք բարեգործության համար»: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, բայց ընդհանուրՌեյչելի վերջին ցանկությունը գումարը կազմեց միայն 200 դոլլար, ինչը տխրեցրեց աղջնակին: Բայց նա հույս ուներ, որ հաջորդ ծննդյան տոնին կլրացնի անհրաժեշտ պակասը՝ չիմանալով, թե ճակատագիրն ինչ դաժան անակնկալ էր պատրաստել իր համար և, որ նրան վիճակված չէ տոնելու մյուս ծննդյան տոնը: Նա դարձավ խոշոր ավտովթարի զոհ, որից տուժեցին շատ մարդիկ, բայց, ցավոք, մահացավ միայն նա:

Փոքրիկ Ռեյչելի մահվան լուրի հետ մեկտեղ տարածվեց նաև նրա վերջին ցանկության պատմությունը: Միլիոնավոր մարդիկ ձեռնամուխ եղան իրականացնելու աղջկա երազանքը և շարունակեցին գումար փոխանցել բարեգործական ծրագրին՝ դարձնելով այն Ռեյչելի վերջին ցանկությունըամենամասշտաբայինը Charity Water-ի պատմության մեջ: Կարճ ժամանակահատվածում հավաքվեց շուրջ 1 միլիոն դոլլար, որը բավականացրեց փրկելու 600 000 մարդկային կյանք:

Այս փոքրիկը միշտ էլ առանձնանում էր իր բարությամբ. նա երկու անգամ երկարեցրել էր իր մազերը, կտրել՝ կեղծամ պատրաստելու համար և նվիրել քիմիաթերապիայի կուրս անցնող, քաղցկեղով հիվանդ երեխաներին: Նույնիսկ մահից հետո նրան հաջողվեց փրկել ևս մի ծանր հիվանդ երեխայի կյանք, ով դոնորական օրգանների կարիք ուներ: Կարծում եմ` այս հուզիչ պատմությունը ևս մեկ առիթ է մտածելու այն բոլոր չարածների ու չօգնածների մասին, որոնք կարող էինք անել…