Դուք ունե՞ք նվիրելու ճիշտ վերաբերմունք

Ես հիշում եմ, երբ ես առաջին անգամ իմ գումարի մի մասը տվեցի։ Ես ընդամենը 4 տարեկան էի, և դա բացարձակ իմ որոշումը չէր։ Ծնողներս ինձ ասացին, որ դա գործարքի մի մասն է, ես համաձայնվեցի, սակայն մեծ դժվարությամբ և դժգոհությամբ։
Այդ ժամանակվանից հետո, իմ վերաբերմունքը տալու հանդեպ փոխվեց։ Այն այլևս կապված չէր ծնողներիս պարտադրելու հետ։ Բայց նաև գումար տալը այլևս այդքան էլ ցավոտ չէր։ Ես սկսեցի ուրախություն գտնել տալու մեջ, և այդ ուրախության մեծ մասը կապված էր Նոր Կտակարանում Հիսուսի ուսուցման հետ։ Մասնավորապես երկու պատմություն սովորեցրին ինձ և օգնեցին ինձ փոխել իմ վերաբերմունքը․ պատմությունը հարուստ մարդու (Մատթեոս 19:16-30,Ղուկաս 18:18-30) և այրի կնոջ (Ղուկաս 21:1-4):

Ահա մի քանի բան, որ այս պատմություններն ինձ սովորեցրին․
Տվեք մաքուր սրտով
Այրի կնոջ պատմության մեջ, այրի կինը հակադրվում է հարուստ մարդկանց և իր կարողությունների չափով ներդրում է կատարում։ Բայց Հիսուսը ասում է, որ այրի կինը ավելի շատ դրեց, քան մյուսները, որովհետև նա ներդրեց այն ամենը ինչ ուներ։ Նրա սիրտը երևաց նրա ներդրածից։ Դա պարտավորված գործողություն չէր, այլ ինքնազոհողություն։

Ոչ մի նվեր փոքր չէ
Շատ մարդիկ կարող են համարելայրու ներդրումը փոքր, որովհետև այն չէր կարող ստեղծել որևէ ծրագիր, կամ ֆինանսավորել որևէ շենքի կառուցում։ Բայց Հիսուսը գնահատեց նրա փոքր, զոհաբերական նվերը։

Աստված շատ ավելի կարևոր է քան փողը
Հարուստ մարդու պատմությունը ինձ հիշեցնում է առաջնահերթությունների մասին։ Հարուստ երիտասարդը կարևորում էր հավերժական կյանքը, նա ուներ ուժեղ բարոյական կողմնորոշում և փնտրում էր Հիսուսի խորհուրդը որպեսզի շարունակեր այդպես ապրել։ Բայց վերջում նա չկարողացավ հրաժարվել իր նյութական ունեցվածքից։ Փողը նրա համար ավելի կարևոր էր, քան ձգտումը Աստծո թագավորություն մտնելու։

Փողը կարող է խոչընդոտ լինել ձեր և Աստծո միջև
Հարուստ երիտասարդի պատմությունը նաև ծառայում է որպես զգուշավոր հեքիաթ․ փողը կարող է կանգնել իմ և Աստծո միջև։ Հարուստ երիտասարդը ուներ բարի մտադրություններ, սակայն նա չկարողացավ հետևել Հիսուսին, որովհետև նա չկարողացավ հրաժարվել հարստությունից։

Նվիրելը ապրելակերպ է
Երկու կերպարներից էլ պարզ է դառնում, որ փողը և՛ սովորություն է, և՛ ապրելակերպ։ Ամենայն հավանականությամբ այրիի ներդրումը առաջինը չէր։

Շնորհակալություն ծնողներիս իրենց հաստատակամության համար, երբ ես փոքր էի (ինձ համար շատ ցավոտ էր բաժանվել փողից, ես հավաքում էի իմ նոր Բարբիի համար), ընթացքում ես սկսեցի ուրախություն զգալ տալիս և այն դարձավ իմ կյանքի մի մասը։
Դուք կարող եք նվեր անել, որը կարող է օգնել Աստծո Խոսքը տարածել այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է:

Հիսուսն ասաց իր աշակերտներին.
«Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն։ Դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»։ (Մատթեոս 19:23-24)
«Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս աղքատ այրին ավելի շատ գցեց, քան մյուս բոլորը, որովհետև ամենքը իրենց ավելացածից ընծաներ գցեցին, բայց այս կինը, որ թեև չքավոր էր, գցեց իր ողջ ապրուստը»։(Ղուկաս 21:3-4)