Նայիր ինքդ քեզ` Աստծո աչքերի միջով

Ես հանգստանում էի իմ լողավազանում և մտածում այն մասին, որ ես ամբողջովին նոր մարդ կդառնամ։ Դա ամառն էր, 9-րդ դասարան գնալուց առաջ, և ես շատ հույսեր ունեի այս նոր և բարելավված ավագ դպրոցի հետ կապված։
Ավագ դպրոցի Աննան կլինի հրաշալի։ Նա կլինի նորաձև, բայց ոչ շա՜տ նորաձև, որպեսզի անտանելի չլինի։ Նա կլինի խելացի, բայց դրա հետ մեկտեղ “Չի նկատվի, որ նա այդքան խելացի է”։ Նա ուշադրություն չի դարձնի տղաներին։ Եվ աղջիկները առանց կասկածի կհետևեն նրան։

Եվ ահա, դպրոց գնալու առաջին օրն եկավ։ Ես նստած էի իմ նստարանին, երբ զանգը հնչեց։ Ես իմ ձեռքերը շատ ամուր սեղմեցի իրար, որպեսզի ոչ ոք չնկատի հուզմունքից շարժվող ձեռքերս։ Ինձ նոր մարդ զգալու փոխարեն, ես զգում էի ինձ այնպես, ինչպես միշտ։ Մարդիկ իմ շուրջը զրուցում էին, իսկ ես նայում էի իմ դիմացի՝ մատիտով խզբզված սեղանին։ Մինչև նրանցից մեկը չշրջվեց դեպի ինձ և նայեց ինձ իր դեմքի լայն ժպիտով։
— Ինձ դուր են գալիս քո գունավոր գուլպաները, — ասաց նա, — Նրանք հարմարավետ են թվում։
Դրանք ընդամենը 9 բառ էին, բայց մի աշխարհ էին ինձ համար։ Ես իրարից առանձնացրի ձեռքերս և բարձրացրի գուլպաներս, որպեսզի նա կարողանա տեսնի նրանց ամբողջ ճոխությունը և գեղեցկությունը։
— Բարև, շնորհակալություն։ — ասացի ես և ցույց տվեցի նրա գուլպաները, — քո պիցցայի գուլպաները նույնպես շատ գեղեցիկ են։
Իմ նոր սիրելի ընկերը ինձ ծանոթացրեց իր նոր ընկերների հետ և ես միանգամից սկսեցի ինձ զգալ հարմարավետ։

Սովորիր լինել այն ինչ կաս
Երբ ես այդ օրը վերադարձա տուն, հանեցի պայուսակս, նստեցի բազմոցին և հասկացա ես 100% հրաշալի, զվարճալի և անկրկնելի չէի դպրոցում իմ առաջին օրը։ Բայց մարդիկ ինձ սիրեցին, ես էլի ընկերներ ձեռք բերեցի։ Ավագ դպրոցի Աննան նորից նույն Աննան էր, բայց դա լավագույնն էր, որ ես կարող էի անել։
Հիմա 27 տարեկանում, ես դեռ էլի զգում եմ ինձ վրա աշխատելու և ինձ իդեալական ցույց տալու կարիքը։ Բայց ես գիտեմ, Աստված չի դադարում ինձ ցույց տալ զվարճալի, խելացի և հմայիչ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ։ Նա խնդրում է ինձ ավելի նման լինել Հիսուսին․ սիրող, համարձակ, ավելի կապված լինել ուրիշների կարիքներին։ Երբ ես Հիսուսին նայում եմ որպես ինձ համար օրինակ, ես հասկանում եմ որ Աստված սիրում և ընդունում է ինձ այնպես, ինչպես կամ։ Ոչինչ չի կարող բաժանել ինձ Աստծու սիրուց։ (Հռոմեացիներ 8:38)

Դու պայքարու՞մ ես ընդունել ինքդ քեզ։ Դու երբևէ ցանկացե՞լ ես լինել մեկ ուրիշը։ Եթե այդպես է, մի փոքր ժամանակ վերցրեք, հանգստացրեք ձեր ուղեղը և մտածեք այս ճշմարտությունների վերաբերյալ Աստծու խոսքից․

Դու եզակի ես, և Աստված ստեղծել է քեզ այդ նպատակով։
Դո՛ւ ստեղծեցիր իմ երիկամները,
Բոլոր կողմերից ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։
Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված,
և դա ակնածանք է ներշնչում։
Զարմանալի են քո գործերը,
Եվ իմ հոգին դա լավ է գիտակցում։ (Սաղմոսներ 139:13-14)

Աստված քեզ սիրում է չափից շատ
«Որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում, որ դուք արմատացած և հաստատված լինեք հիմքի վրա, որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, և ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ, որ Աստված է տալիս։» (Եփեսացիներ 3:17-19)

Աստված սիրում է նույնիսկ քո ամենավատ կողմը
«Բայց Աստված իր սերն է դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք։» (Հռոմեացիներ 5:8)

Աստված պլաններ ունի քեզ հետ կապված
«Իսկ մենք գիտենք, որ Աստված իր բոլոր գործերը իրար հետ համաձայնեցնում է իրեն սիրողների օգտի համար, ովքեր կանչված են նրա նպատակի համաձայն։»(Հռոմեացիներ 8:28)

Աստված չի թողնում քեզ, նույնիսկ երբ դու ինքդ քեզ չես սիրում
«Տերն է գնալու քո առջևից։ Նա քեզ հետ կլինի։ Նա երբեք չի լքի ու չի թողնի քեզ։ Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր»(2 Օրենք 31:8)