Մեր կյանքի բրուտն Աստված է

Չկան գեղեցիկ անոթներ, որոնք չեն անցել ճնշման ու թրծման միջով, նույնպես էլ չկան հեշտ կյանքով ապրած ուժեղ մարդիկ:

Կա մի պարզ ու ոչ թանկ նյութ՝ կավը, այն կարող է մնալ որպես տձև մի հումք, բայց և կարող է վերածվել գեղեցիկ ու օգտակար իրի:

Մենք՝ մարդիկս, շատ նման ենք կավի: Երբ գալիս ենք այս աշխարհ, մենք ոչինչ մեզնից չենք ներկայացնում, և ինչպես կավի չմշակված մի կտոր՝ մեր կյանքն անհասկանալի է լինում ու զուրկ ամեն ձևից: Բայց դրան հետևում է կյանքի հորձանուտը՝ թրծման գործընթացը, մեզ ճնշում են կյանքի խնդիրները, այն էլ այնքա՜ն են ճնշում, ասես այդ ամենը քանդում է մեզ ու ոչնչի վերածում:

Բայց չէ՞ որ կավն էլ՝ բրուտի դուրգի վրա մշտապես ճնշվում է, ձևափոխվում և՛ ներսից, և՛ դրսից: Արդյունքն այդ շարունակական փոփոխությունների՝ անհրաժեշտ ձևի ընդունումն է: Կավին անհրաժեշտ են վարպետի ձեռքեր: Միայն բրուտը, որ գիտի կավի առանձնահատկություններն ու հատկությունները, կարող է դուրգի վրա այդ կավին անհրաժեշտ ձև հաղորդել:

Աստված է մեր Արարիչը: Ուրեմն մարդու բրուտն էլ Աստված է: Նա մեկ վայրկյան անգամ չի հեռանում մեզնից, և եթե մենք «հնազանդ» կավ լինենք ու ամբողջությամբ վստահենք Նրան,  ապա Նրա ձեռքերը կօգնեն մեզ դառնալու գեղեցիկ ու անհրաժեշտ՝ պատվական «անոթներ»:

«Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված իրեն սիրողների համար» (Ա Կորնթացիս 2.9):

Ըստ yesheis.com-ի