Մեջբերումներ հայտնի քրիստոնյա հեղինակներից՝ քրիստոնեական կյանքի մասին

Քրիստոնյայի կյանքում, ինչպես և ամեն մարդու կյանքում, լինում են տարբեր շրջաններ: Ինչպես ապրել քրիստոնեական կյանքը՝ հավատարիմ մնալով քրիստոնյա լինելու մեր կոչմանը, և ինչպես որոշել, թե որտեղ ես հասել քո ուրույն ընթացքի մեջ:

Ներկայացնում ենք մեջբերումներ հայտնի քրիստոնյա հեղինակներից.

«Կյանքում լինում են տարբեր շրջաններ, մարդու տրամադրությունը փոխվում է: Փոխվում է նաև ինքը՝ մարդը: Ամեն աղոթող պետք է գտնի իր ռիթմը և միջոցը՝ սեր ու ուշադրություն նվիրելու Նրան, Ով արարել է մեզ և Ով պահում է մեզ Իր ձեռքերում». Ֆիլիպ Յանսի:

«Մենք բոլորս ապրում ենք հանուն մի բանի և հնազանդվում մեր կյանքի ճշմարիտ տիրոջը: Եթե այդ տերը Աստված չէ, ապա ձեզ սպասվում է հավիտենական ստրկություն». Թիմ Քելլեր:

«Երբ վախը սահմանում է մեր կյանքը, մեր «աստվածը» դառնում է պաշտպանվածությունը: Երբ մեր «աստվածը» դառնում է պաշտպանվածությունը, մենք դառնում ենք առանց ռիսկի կյանքի երկրպագուն: Կարո՞ղ է արդյոք հանգիստ կյանք սիրողը մեծ մի բան կատարել: Ունա՞կ է արդյոք զգուշությունը ազնվաբարո վարմունքի: Հանուն Աստծո՞: Հանուն մարդկա՞նց…». Մաքս Լուկադո:

«Աղոթքը սուրբ վայր է, սուրբ հող, որտեղ բնակվում է Աստված: Այնտեղ է Նա սպասում մարդուն, այնտեղ է Նա խոսելու Նրա հետ». Անրի Կաֆարել:

«Մի փորձեք անել ամեն բան. արեք այն, ինչի մեջ Աստված կանչել է ձեզ». անհայտ հեղինակ:

«Մի աղոթեք՝ ունենալու համար խնդիրներ, որոնք կհամապատասխանեն ձեր հնարավորություններին: Աղոթեք հնարավորությունների համար, որոնք կհամապատասխանեն ձեր խնդիրներին: Այդժամ ձեր աշխատանքը հրաշք չի թվա՝ հրաշքը կլինեք դուք ինքներդ». Ֆիլիպս Բրուքս:

«Եգիպտոսի անկումը սկսկվեց այն ժամանակ, երբ Աստծո ժողովուրդը հեռացավ այդտեղից». Միխայիլ Չերենկով:

«Համաձայն Աստծո Արքայության օրենքների՝ մարդը իջնում է վշտի ձոր, նախքան կբարձրանա հոգևոր զորության սարը… Մարդը պետք է հասնի իր սեփական ուժերի սահմանագծին, նախքան կսկսի ճշմարտապես ապրել». Բիլլի Գրեհեմ:

«Այն, ինչ ընդունում ենք՝ որպես անախորժ թյուրիմացություն, իրականում հենց ինքը՝ կյանքն է». Քլայվ Լյուիս:

«Երբ չունենք ոչինչ և ոչ մեկին՝ Աստծուց զատ, Նա Ինքը միայն բավական կլինի». անհայտ հեղինակ:

«Որպեսզի ձեր ստվերը հաճելի լինի, քայլեք Աստծո լույսի մեջ». անհայտ հեղինակ:

«Եթե Աստծո շնորհը չառաջնորդեր մարդուն, նա կմոլորվեր, անգամ եթե Երկնքի ճանապարհին լինեին բազում ճանապարհային ուղեցույցներ». Չարլզ Սպերջեն: