Մենք չենք կարող արդարանալ մեր ծառայութամբ Աստծուն

Դու կկարողանաս: Դու լցված ես Աստծով: Քեզնից ոչ թե գետ, այլ օվկիանոս է հոսում… Դու պատրաստ ես հասնել աշխարհի ծայրը: Դու հավատում ես, որ հիմա այդպես լինելու է միշտ. և՛ երկրի վրա, և՛ երկնքում:

Բայց հետո… դա ասես ահաբեկչական պայթյուն լինի: Մեկ պայթոց. ու հանկարծ նկատում ես՝ քո կյանքի գետը շուռ է եկել… փոխել է ուղղությունը… Վիրավորանք. սարսափելի վիրավորանք. նրանցից, ովքեր քեզ հետ կողք կողքի էին քայլում… Աստծո մեջ ամենամտերիմներից… եղբայրներից…

Դու դեռ ժպտում ես, ծառայում ես: Միայն դու գիտես, որ քո հաջողակ ծառայությունը ընդամենը մի ծածկոց է: Քեզ թվում է, թե դա արդարացնում է քեզ Աստծո առաջ… մարդկանց առաջ… չէ՞ որ ծառայում ես: Շարունակում ես հավատալ: Քայլում ես Տիրոջ հետևից…

Մի՛ խաբվիր: Անտեսանելի վիրավորանքը քո մեջ չի բժշկվում: Օրեցօր, տարեց տարի այն միայն ավելի է մեծանում: Այն վաղուց քեզ շեղել է ճշմարիտ ուղղությունից: Տանում է… ու մի օր կտանի առհավետ. այնտեղ, որտեղից էլ չես կարող վերադառնալ:

Ուստի կանգ առ: Հանիր դիմակդ… Աստված, միևնույնն է, գիտի, թե ինչ կա դրա տակ: Հիշիր Հովհաննեսի խոսքերը. «Նա որ իր եղբորն ատում է, խավարումն է, և խավարի մեջ է ման գալիս, և չգիտի, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրեց նրա աչքերը» (Ա Հովհաննես 2.11):

Քո ծառայությունը քեզ չի պաշտպանի, չի արդարացնի քեզ:

Դուրս արի լույսի մեջ… ծնկի իջիր, ապաշխարիր սպանության մեղքի համար, այո՛, այո, հենց սպանության: Ասա. «Այո, ես հիշում եմ, Տե՛ր, որ ամեն իր եղբորն ատողը մարդասպան է… (Ա Հովհաննես 3.15): Ների՛ր: Ես սպանում եմ նրան… նրանց… մենք իրար ձեռք ենք սեղմում… գրկախառնվում՝ իրար մեջքի խփելով… ասում ենք միմյանց լավ, ճիշտ խոսքեր… բայց ես գիտեմ… և դու գիտես… որ իմ ներսում չկա նրանց նկատմամբ մի կաթիլ բարի զգացմունք… ոչ մի կաթիլ: Վիրավորանք. ահա թե ինչ կա իմ ներսում. մի մեծ սև անցք… Ներիր, հանիր ինձ լույսի մեջ: Ազատիր ինձ երկերեսանիության այդ տգեղ դիմակից: Այդ կեղծ ժպիտները որքա՜ն լույսեր են հանգցրել եկեղեցում… որքա՜ն հոգիներ են տանջել… դանակներով չէ, նռնակներով չէ, այլ սովորական ժպիտով… ձեռքսեղմումով… Մի՞ թե ես էլ կմնամ այդպիսին. սրտում թաքցրած վիրավորանքով…»:

Եղբա՛յր, այդ փոսից դու առանց Աստծո դուրս չես գա: Չես կարող առանց Նրա լույսի մեջ վերադառնալ, ծառայությամբ ու պտուղներով չես պաշտպանվի…

Միայն ծնկների վրա…

Վազիր դեպի լույսը՝ ինչքան ուժ ունես: Այլապես մի օր… խավարը կտանի քեզ առհավետ:

Սերգեյ Միրնիյ