Հիվանդանոցի դատարկ աթոռը

Մի ծեր մարդ ծանր հիվանդանում է, և քահանան գալիս է նրան այցելության: Ներս մտնելով հիվանդի սենյակ՝ նա նկատում է հիվանդի մահճակալի կողքին դրված մի աթոռ: Հիվանդը թույլ չի տալիս նրան նստել այդ աթոռին: Եվ քահանան հարցնում է, թե այդ դեպքում ինչի՞ համար է նախատեսված այդ աթոռը:

Ծեր մարդը հազիվ ժպտալով՝ պատասխանում է.

– Ես պատկերացնում եմ, որ այս աթոռին նստած է Հիսուսը: Ձեր գալուց առաջ, օրինակ, ես զրուցում էի Նրա հետ: Երկար տարիներ աղոթքն ինձ համար շատ բարդ մի արարողություն էր, մինչև որ իմ ընկերներից մեկը բացատրեց, որ այն զրույց է Աստծո հետ: Եվ հիմա ես պատկերացնում եմ, որ Հիսուս նստած է իմ առջև այդ աթոռին, և ես խոսում, իսկ հետո անպայման լսում եմ, թե ինչ է Նա ինձ պատասխանում:

Մի քանի օր անց հիվանդի աղջիկը գնում է քահանայի մոտ ու ասում, որ հայրը մահացել է: Եվ նա պատմում է.

-Ես ընդամենը երկու ժամով նրան մենակ էի թողել: Եվ երբ վերադարձա, տեսա, որ նա մահացել է՝ գլուխն այն աթոռին դրած, որը միշտ իր մահճակալի մոտ էր:

«Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» (Մաթևոս 5.8):

Բրունո Ֆերրերո