Հարաբերություն Հիսուսի հետ

Իմ ծառայության մեջ սկզբնական շրջանում, մինչ ես ծնկաչոք աղոթում էի, Աստված ինձ տեսիլք ուղարկեց, որը նույնքան իրական էր, որքան կյանքը իրենով: Ես տեսա ինքս ինձ միայնակ կանգնած, ամբողջովին անօգնական: Իմ մարմինը խեղաթյուրված էր և ինձ շրջապատում էր մթությունը: Ինձ շատ մոտ կանգնած էր Հիսուսը: Նա միայն մի բառ էր ասում. «Արի՛»: Իմ տեսիլքի ընթացքում ես ինքս ինձ ասում էի. «Ինչու՞ Տերը չի մոտենում և դիպչում ինձ»: Այնուամենայնիվ, Տերը դեռ կանգնած էր: Նա պարզապես կրկնում էր. «Արի՛»: Իմ պայմաններում, թվում էր, որ անհնար է շարժվելը: Հանկարծ, ինչ-որ հակարծակի բան տեղի ունեցավ: Ես կարողացա շարժել իմ ոտքի մի փոքրիկ մկան և հենց այդ պահին ես նկատեցի, որ Հիսուսի ոտքը կրկնեց իմ գործողությունը: Ես մի քիչ էլ ձգեցի և ամեն ինչ արեցի, Նա արեց: Ես երկարացրեցի իմ ոտքը, Նրա ոտքը նույնը արեց: Այդ ամբողջ ընթացքում Նա կրկնում էր. «Արի», մինչ ես մտածում էի, «Տեր, ինչու՞ Դու չես գալիս և դիպչում ինձ և բուժում»: Նա շարունակում էր խրախուսել ինձ, «Արի, արի»: Երբ ես շարունակում էի քայլել, Նա անում էր նույն շարժումները: Այնուհետև, Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ ասելով. «Ես կապված եմ ձեր գործողությունների հետ»: Մտքովս անցավ Սուրբ Գրքի խոսքերը.
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ…» (Հակոբոս 4:8)

Իմ տեսիլքում ես տեսա ինքս ինձ, երբ ես սկսեցի քայլել և իմ մարմինը սկսեց հանգստանալ: Հիմա իմ քայլերը ավելի հեշտ են առաջ գնում, և նույնը Հիսուսինը: Մենք հանդիպեցինք կեսին, և երբ մենք հանդիպեցինք, ես դիպա Նրան, և Նա դիպավ ինձ: Եվ մենք ամբողջովին միավորվեցինք: Այդ պահին իմ մարմինը ամբողջությամբ և հրաշքով լի էր: Իմ աղոթքում, արցունքով լի աչքերով, ես հարցրի Աստծուն. «Ի՞նչ կլինի եթե ես հեռանամ քեզանից»: Նա ասաց. «Եթե դու ետ դառնաս, դու կլինես թույլ և անաշխատունակ նորից»:

Հիշի՛ր Հիսուսի խոսքերը.
«Միության մեջ մնացեք ինձ հետ, և ես էլ միության մեջ կմնամ ձեզ հետ… (Հովհաննես 15:4 ) …որովհետև առանց ինձ դուք ոչինչ չեք կարող անել։» (Հովհաննես 15:5)

Երբ Աստված ասում է «Արի՛», Նա ձեզ կանչում է Իր հետ հարաբերություն հաստատելու: Գնացեք Նրան ընդառաջ։
Տերը օրհնի Ձեզ իմ քույրեր և եղբայրներ։