Կա՞ կյանքիդ մեջ մեկն այդպիսի

Կա՞ կյանքիդ մեջ մեկն այդպիսի,
Երբ մենակ ես, քեզ այցելի,
Երբ տխուր ես, ծիծաղ բերի,
Երբ լքված ես, կողքիդ լինի,
Երբ հույս չունես ու խավար ես,
Լույս ծագեցնի, Արև բերի:

Կա՞ կյանքիդ մեջ մեկն այդպիսին,
Որ ուղիղ նայի քո աչքերի մեջ,
Եվ ինչ էլ անես, ների քեզ անվերջ:

Ցուրտ տունդ մտնի ու քեզ ջերմացնի,
Կա՞ կյանքիդ մեջ մեկը այդպիսի.
Կա՞ մեկը, որ ամեն օր քեզ ընծա բերի,
Եվ վրան գրված խոսքերը կյանքի՝
Հայրս աշխարհին ընծայեց ինձի,
Որ կյանք ունենաս և էլ ավելին:

Կա՞ կյանքիդ մեջ մեկն այդպիսի,
Ունե՞ս մեկին,
Անունն ասա՛…
Փառքերը բոլոր Քրիստոս Հիսուսին,
Նա է միայն մեկն այդպիսին: