Երբ ճնշումների տակ ես

 

«Այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողները իրար հետ, և Տերը ականջ դրեց ու լսեց, և հիշատակի գիրք գրվեց Նրա առջև Տիրոջից վախեցողների համար և Նրա անունը պատվական համարողների համար»: (Մաղաքիա  3. 16)

Երբևէ նկատե՞լ ես, որ նրանք, ովքեր հավատք ներշնչող և ցնցող վկայություններ ունեն, իրենց կյանքում մի ժամանակ ճնշումների տակ են եղել։ Նրանք այն մարդիկ են, ովքեր հավատարիմ են մնացել նույնիսկ ճնշումների ժամանակ։ Այդ մարդիկ, լինելով ֆինանսական խիստ կարիքի մեջ, հավատացել են բարգավաճման մասին Աստծո խոստումներին կամ էլ վստահել են, որ Աստված կբժշկի իրենց, երբ կանգնած են եղել մահացու հիվանդության առջև։

Բարեկամս, երբ հայտնվում ես ինչ-որ դժվար իրավիճակում, այդ ժամանակ դու չպետք է հեռանաս Աստծուց և ասես․ «Աստված, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ այս բանը կատարվի ինձ հետ»:

Ժամանակը չէ նահանջելու և Նրա հավատարմությունը թերագնհատելու։
Ի՞նչ եմ ուզում ասել քեզ։ Երբ դժվարին ժամանակներ են մոտենում, և շուրջդ բոլոր հանգամանքները չեն համապատասխանում Աստծո խոստումներին, մի՛ թերագնահատիր Աստծուն։ Դա Նրա սխալը կամ ձախողումը չէ։
Եթե ցանկանում ես ինչ-որ բան կամ մեկին թերագնահատել, ապա թերագնահատիր ինքդ քեզ։ Շո՛ւրջդ նայիր և տե՛ս, թե որտեղ ես թերացել։ Եթե չես գտնում, թե որտեղ է թաքնված խնդիրը, պարզապես ասա՛․  «Աստված իմ, չգիտեմ, թե ինչն է այստեղ սխալ։ Խնդրում եմ, ցույց տուր ինձ։ Բայց մի բան գիտեմ, խնդիրը Քեզ մոտ չէ, և ես կշարունակեմ առաջնորդվել Քո Խոսքով և ոչ թե հանգամանքներով»: Եվ երբ Նա քեզ ինչ-որ բան ցույց տա, արագ շտկի՛ր այն։

Ես ցանկանում եմ քաջալերել քեզ, որ ամուր կանգնես և շարունակես պատվել Աստծուն քո խոսքերով։ Աստված լսում Է քեզ, երբ անգամ ճնշումներ են գալիս։ Բայց հարցն այն է, թե ի՞նչ Է Նա լսում քեզնից։

Դերեկ Պրինս