Գտեք բուժում Ձեր հոգու համար

Ամենակարևոր ուղերձը, որը ես կարող եմ տալ մարդկանց, դա այն է, որ Աստված սիրում է նրանց, և ունի լավ ծրագրեր, կապված նրանց կյանքի հետ, Քրիստոսի միջոցով։ Մենք կարիք ունենք բացահայտելու Աստծո սերը մեր հանդեպ, քանի որ, մինչև մենք դա անենք, մենք պայքարելու ենք մեր առօրյա կյանքում ճշմարիտ, երկարատև սեր և երջանկություն ու խաղաղություն ունենալու համար։ Աշխարհը լի է հուսահատ, հիասթափված մարդկանցով ովքեր վիրավորվել կամ չարաշահվել են ինչ֊որ կերպ։ Եվ նրանք ձևացնում են, որ ամեն ինչ նորմալ է, հուսահատորեն հուսալով, որ մարդիկ կմտածեն, որ նրանց մոտ ամեն ինչ ստացվել է։

Ճշմարտությունն այն է, որ մեզանից ոչ ոք իդեալական չէ, և մենք բոլորս էլ անցնում ենք դժվար ժամանակների միջով և վիրավորվում ենք ինչ֊որ մեկի կամ ինչ֊որ բանի պատճառով։ Զարմանալի է, որ մարդիկ կարող են նման բաներ անել այլ մարդկանց հանդեպ, բայց դա ինձ օգնել է հասկանալ, որ մարդկանց վնասելը վնասում է մարդուն։ Եվ շատ դեպքերում, երբ մարդիկ վնասում են ուրիշներին, դա անում են իրենց սեփական ցավից ելնելով, այնպես որ սա շարունակվում է սերնդեսերունդ։

Բայց ես ունեմ լավ նորություն Քեզ համար․ եթե դու վիրավորվել ես անցյալում, պետք չէ որ դու քո ամբողջ կյանքն անցկացնես դժբախտացած, դառնացած, զայրացած կամ ինքնախաբեությամբ և ուրիշներին վնասելով։ Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունները կարող են օգնել բուժել քո հոգին, քո միտքը, կամքը և զգացմունքները։ Աստված կարող է վերականգնել Ձեր կյանքը և այնպես անել, որ Դուք զգաք Ձեզ այնպես, ասես դա չի էլ պատահել։

Անցնել բուժման գործընթացի միջով

Ես գիտեմ, թե ինչ է վիրավորվել այնպես, որ մտածում ես այլևս չես կարող և կորցնում ես հույս չունես, որ երբևէ լավ ապագա կունենաս։ Մանուկ հասակում, հայրս չարաշահում էր ինձ և ես այդպես էլ երբեք չիմացա, թե ինչ է խաղաղության, ապահովության և սիրո մեջ մեծանալը։

Երբ ես հեռացա տանից 18 տարեկանում, ես մտածում էի, որ իմ բոլոր խնդիրները թողել եմ ետևում, բայց ես հասկացա, որ շատ խնդիրներ մնացել են իմ հոգում դեռ իմ մանկության տարիներից։ ԵՍ հուսահատորեն Աստծո սիրո կարիքն ունեի, վերականգնելու իմ կյանքը։
Եսայիա 61: 1-3 ասում է, Նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին, եւ վրէժխնդրութեան օրը՝ մեր Աստուծոյ համար. բոլոր սգաւորներին մխիթարելու համար. Սիօնի սգաւորների համար որոշելու, որ նորանց փառք տրուի մոխրի տեղ, ուրախութեան իւղ՝ սուգի տեղ, գովութեան պատմուճան՝ հանգուած սրտի տեղ. Եւ նորանց պիտի կոչեն արդարութեան բեւեկնիներ, որ Տէրը տնկել է իր փառաւորութեան համար։

Շնորհակալություն Աստծուն Իր խոսքերի և Իր խոստման համար, բուժելու կոտրված սիրտ ունեցողներին, մխիթարելու բոլոր նրանց ովքեր սգում են, գերիներին ազատություն տալու․․! Հիմա ես չեմ ասի, որ հեշտ է անցնել բուժման գործընթացը․ այն պահանջում է ժամանակ, աշխատասիրություն սովորելու Խոսքը, և շատ աղոթքներ ձեր բժշկության համար, որը ձերն է Քրիստոսի արյան շնորհիվ։ Բայց, որպես Հիսուսի հավատացյալներ, մենք ունենք նրա անունը հաղթահարելու համար մեղքերը, և ունենք Աստծո զորությունը մեր կյանքում, այսպիսով մենք կարող ենք զգալ խոստումները Նրա Խոսքի մեր կյանքում։

Եվ Աստծո խոստումները պատկանում են ցանկացածին, ովքեր ծնվում են կրկին։

Կատարել Աստվածային Փոխանակում

Երբ մենք սկսում ենք Քրիստոսի հետ մեր հարաբերությունները, տեղի է ունենում Աստվածային փոխանակում։ Նա վերցնում է մեր մեղքերը և կյանքի մեր անկարգությունները, և դրա փոխարեն մեզ է տալիս Իր արդարությունը, խաղաղությունը և ուրախությունը (Տե՛ս Հռոմեացիներ 14:17)։ Նա տալիս է մեզ սգի փոխարեն ուրախություն, գեղեցկություն մոխիրի փոխարեն, գովասանք դեպրեսիայի փոխարեն, ներում մեղքի փոխարեն, հույս հուսահատության փոխարեն և այլն։ Այն ամենը ինչ պետք է մենք անենք այն է, որ պետք է թողնենք մոխիրը և ընդունենք Աստծո գեղեցկությունը։
Լավագույն տարբերակը սկսելու համար,այն է, որ պետք է ինքներդ ձեզ խոստովանեք, որ ունեք Աստծո կարիքը։ Դա նորմալ է, որ դուք Ձեզ լավ չեք զգում ֊ Աստված օգնում է բոլորին (Տե՛ս 1 Պետրոս 5: 5-7): Մենք պետք է աղոթենք․ «ԵՍ սիրում եմ Քեզ, Աստված իմ, և ես գնահատում եմ իմ փրկությունը, բայց ես անհանգիստ եմ։ Ես ցանկանում եմ, որ Քո Խոսքերի ճշմարտությունը ազատի ինձ խաբեությունից, մեղքի գերությունից և իմ հոգու ցավից։ Խնդրում եմ օգնիր ինձ, բացիր իմ աչքերը այնտեղ, որտեղ ես խաբված եմ և սովորեցրու ինձ Քո ճշմարտությունը»։

Ես ուզում եմ ձեզ քաջալերեմ, որպեսզի խոնարհվեք Աստծո առաջ, ընդունեք Նրան և Նրա Խոսքը։ Նա սիրում է ձեզ ավելի շատ քան դուք կհասկանաք, և Նա ցանկանում է, որ դուք ազատ լինեք քայլելու այն լավ կյանքի ծրագրում, որը Ինքն է կազմել ձեզ համար։ Ժամանակ գտեք ամեն օր, կարդալու Նրա Խոսքը, աղոթեք և ձեր հոգսերը թողեք Նրա վրա, որովհետև Նա հոգ է տանում ձեր մասին և ցանկանում է լավագույնը ձեզ համար։ Երբ դուք դա անեք, կզգաք թե ինչքան է կյանքը դառնում գեղեցիկ, հրաշալի, հետաքրքիր մի ճամփորդություն ձեզ համար։