Բաց թող քո «Իսահակին»

Ժամանակ առ ժամանակ Աստված խնդրում է հետ հանձնել ամենը, ինչ Նա խոստացել է մեզ: Եվ կա պատճառ. Աստծուց մեր ստացած երազանքները, ընտանիքն ու ծառայությունը կարող են կանգնել մեր կյանքում Նրա աշխատանքի կատարման ճանապարհին: Այս խոսքերը հասկանալի են դարձնում ամեն բան. «Շատերիս կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ենք, որ կա «Իսահակ», ով Աստծո ճանապարհին է կանգնած: Բայց երբ այդ «Իսահակին» դնենք զոհասեղանին, այդտեղ Աստված կապացուցի, որ ոչ թե «Իսահակին», այլ մեզ է ցանկանում»:

Ես հավատացած եմ, որ Աստծո փողի ձայնը հնչում է մեր կյանքում, երբ մեր «Իսահակներին» դնում ենք Նրա զոհասեղանին: Մենք կարիք ունենք բաց թողնելու դա, այնպես որ Աստված կարողանա ավարտել այն աշխատանքը, որ սկսել է մեր կյանքում: Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հայտնություն ստացա աստվածաշնչյան այս պատմության մասին: Ես տեսա Աբրահամին, ով իր խոստմունքի որդուն տանում էր սարը՝ զոհաբերելու: Աբրահամը սարից վերադարձավ՝ որպես մարդ, ով «մահացել» էր իր երազանքների համար, բայց դա հենց այն պահն էր, երբ Աստված սկսեց օրհնել Աբրահամին և դրանից հետո էլ՝ նրա որդուն՝ Իսահակին:

Թող այս խոսքը հնչի այսօր ձեր ականջներում. «Բաց թող քո «Իսահակին»»:

Բիլ Յոնթ