Աստծո զորության մասին

«Սակայն  բոլոր դժվարություններից մենք լիովին հաղթանակած ենք դուրս գալիս Նրա միջոցով, ով սիրեց մեզ։  Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ կառավարությունները, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, ո՛չ  բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է։» (Հռովմ․ 8:37-39):

Եկեք խոսենք Աստծո զորության մասին: Մեր կյանքում կան իրավիճակներ, երբ կարծում ենք, որ մեր խնդիրները չեն կարող լուծվել: Այո և ամենայն հավանականությամբ, եթե դուք նայեք այդ իրավիճակին մարդկային տեսանկյունից, դա կարող է անելանելի թվալ:
Բայց անելանելի ու՞մ համար: Անհույս է մեզ համար, մեր սեփական մարդկային ուժի համար, անհույս է մեր ընկերների ու ծնողների համար: Բայց մի մոռացիր սիրելի հավատացյալ, որ դու ունես մեկին` ում համար անհնարին ոչինչ չկա: Մի՞թե կարծում ես որ այն Աստված , որը ստեղծել է երկինքն ու երկիրը, մարդկանց և ամեն բան, ինչ տեսնում ես քո շուրջը, կդժվարանա լուծել քո խնդիրները: Նա գիտի ամեն բան քո մասին, նա իմաստուն և սիրող Հայր է:

Տեսեք թե Աստված ինչ է ասում Պողոս Առաքյալին:  «Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ և Պողոս Առաքյալը գրում է «Ուստի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ տկարություններով, որպեսզի Քրիստոսի ուժը վրանի պես ինձ վրա մնա»։ (2 Կոր .12:9).  Այստեղ Պողոսը հորդորում է մարդկանց չվախենալ իրենց տկարություններից, քանի որ հենց այդ ժամանակ է գալիս Տիրոջ զորությունը:
Հունարենից թարգմանաբար “ուժ” հնչում է ինչպես «dunamis» և թարգմանվում է որպես «Աստծո հրաշագործ զորություն»:
Այլ կերպ ասած, այս համարը ասում է, որ երբ մեր մարդկային ուժերը ավարտվում է, և մենք ինքներս այլևս չենք կարող անել ոչինչ, Աստված գալիս և արտահայտում է իր մեծ զարմանահրաշ զորությունը, շտկում է յուրաքանչյուր իրավիճակ և օգնում է մեզ հասնել հաղթանակի:
Դա է պատճառը, որ մենք երբեք չպետք է հուսահատվենք: Անգամ այն դեպքում, երբ մենք ունենք ընտանեկան, ֆինանսական, առողջական խնդիրներ:

Մի վախեցիր եթե չես կարողանում լուծումներ գտնել, ուղղակի աղաղակիր քո Տիրոջը և նա քո կողքով անտարբեր չի անցնի:
Տերն ասում է «Կանչիր՝ ինձ քո նեղության օրումը և ես կազատեմ քեզ և դու կփառաբանես ինձ»: (Սաղմոս 50:15)