Աշխարհը մեզ թվում է այնպիսին ինչպիսին մենք ենք

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ. ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց` սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր:
Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք: