Մայրս միայն մի աչք ուներ

Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը:
Նա աշխատում էր դպրոցում․ խոհարարուհի էր:
Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից… Փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն:
Հաջորդ օրը դասընկերս ասաց.
– Մայրդ մի աչքանի է:
Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի, ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել:
Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները:

Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ ետևիցս` Սինգապուր:
Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան, նրան դուրս արեցի տանից… Նա անխոս հեռացավ:
Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են:
Ես գնացի… Հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս:
Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ:
Գրված էր․ «Տղա՛ս, կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ:
Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ` դու կորցրիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա»:

Մենք մեր ծնողներին պետք է սիրենք և գնահատենք բոլորից շատ: Ոչ մեկ չի կարող հասկանալ երեխային այնպես, ինչպես իր մայրը: