Հավիտենականությամբ շարժվողները

Այն, ինչ որ անում ես այսօր, արդյո՞ք կապ ունի ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետ:

Կյանքն այս երկրի վրա՝ ընդամենը գոլորշի է, սակայն շատերն այնպես են ապրում, ասես դրանից հետո ոչինչ չի լինելու։ Բայց այն, թե ինչպես ենք ապրում այս կյանքը, կորոշի, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Սուրբ գիրքը հայտնում է մեզ, որ կան վարձատրության տարբեր աստիճաններ հավատացյալների համար. ոմանց ձեռքբերումներն ամբողջովին կայրվեն դատաստանի ժամանակ, իսկ մյուսներին կշնորհվի Քրիստոսի հետ թագավորելու արտոնությունը։

Ջոն Բիվերը հիշեցնում է մեզ, համաձայն Բ Կորնթացիների 5.9-ի սկզբունքների, որ բոլոր հավատացյալները կկանգնեն Քրիստոսի առջև, որպեսզի ընդունեն այն, ինչին արժանացել են կյանքի ընթացքում։ Մեզանից շատերը ցնցված կլինեն՝ իմանալով, որ մեր ժամանակվա մեծ մասը ծախսվել է այնպիսի բաների վրա, որոնք չեն արժանանալու հավիտենական վարձատրության։

Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք արդյունավետ կյանք ունենալ։ «Հավիտենականությամբ շարժվողները» գիրքը կսովորեցնի բացահայտել ձեր կոչումը, և բազմապատկել այն, ինչ Աստված տվել է ձեզ։ Նայելով կյանքին հավիտենության տեսանկյունից՝ դուք զորություն կտանաք, որպեսզի գործեք մնայուն նպատակների համար։

Այն, ինչ որ անում ես այսօր, արդյո՞ք կապ ունի ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ հետ:http://cloudlibrary.org/hy/hy-books/driven-by-eternity/

Posted by John Bevere – Armenia on Thursday, 10 November 2016