Հակառակորդի զորությունը սահմանափակ է

«Եվ սատանան, երբ որ բոլոր փորձությունը կատարեց, հեռացավ…» (Ղուկաս 4:13):
Այս հատվածում տեսնում ենք, որ հակառակորդը, սպառելով իր զինանոցում Հիսուսին ուղղված գայթակղությունների շղթան, վերջապես հեռանում է:
«…Որովհետև ամեն ինչ, որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և այս կյանքի ամբարտավանությունը, Հորիցը չէ, այլ աշխարհքիցն է» (Ա Հովհաննես 2:16):
Մենք սխալվում ենք, եթե մտածում ենք, որ հակառակորդը ամենակարող է, և նա կարող է հարձակվել մեզ վրա ամբողջ ազատությամբ: Նա կարող է մեզ փորձել միայն որոշ բնագավառներում.
1. Մարմնի ցանկություն
2. Աչքերի ցանկություն
3. Ամբարտավանություն
Հակառակորդը փորձեց նաև Հիսուսին ճիշտ այս երեք բնագավառում, սակայն երբ հաջողության չհասավ, հեռացավ, քանի որ նրա կարողությունները սահմանափակ են: Հավատալ, որ հակառակորդն ունի անսահմանափակ կարողություններ, նշանակում է նրան վերագրել ու տալ ավելի շատ զորություն և կարողություն, որը նա իրականում չունի:
«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից: Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունից վեր փորձվելու» (Ա Կորնթացիս 10:13):
Հակառակորդը ցանկանում է ձեզ հավատացնել, որ ինքը զորավոր է: Նրա սիրելի զենքերից մեկը վախեցնելն է: Բայց մենք պետք է մեզ հիշեցնենք, որ նա պարտված է, նա արդեն դատարկ է: Գուցե նա մռնչում է՝ փնտրելով, թե ում կուլ տա…բայց նա հարձակվում է այն հոգիների վրա, ովքեր չգիտեն իրենց իշխանությունը, և դրանից օգտվում է՝ նրանց գողանալու և կործանելու համար:
Ուրեմն գիտակցե՛նք, որ հակառակորդի հարձակումները ժամանակավոր և սահմանափակ են ու չհանձնվենք:

Անդրեյ Ոմեք