Ինչպե ՞ս ծառայել Աստծուն երկրի ծայրերում

Մեր զրուցակիցն է Վերոնիկա Ակսյոնովան՝ մի միսիոներ կին,որը քրիստոնեական ծառայություն է անում Եթովպիայում:
Վերոնիկայի օրինակը կարող է շատերին առաջ գնալու ուժ տալ, շատ մարդկանց ազատել իրենց երազանքը իրականացնելու վախերից , սովորեցնել և ձգտում առաջացնել միսիոներության հանդեպ:

– Բարև ձեզ Վերոնիկա: Պատմեք մեզ ձեր մասին:
– Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Միությունում, մասնավորապես Ղազախստանի Հանրապետությունում, սահմանապահ զորքերի սպայի ընտանիքում: Դպրոցը ավարտելուց հետո ես ընդգրկվեցի արվեստի և մշակույթի ինստիտուտ՝ քաղաք Սամարայում: Տիրոջը այդ օրերին ես դեռ չգիտեի: Մեկ տարի անց Տերը այցելեց ինձ և ես ընդունեցի նրան իմ սրտում:

– Պատմեք մեզ Ուիյքլիֆ-ի առաքելության մասին:
– «Ուիյքլիֆ» – ը միջազգային քրիստոնեական կազմակերպություն է, որի առաքելությունն է Աստվածաշնչի թարգմանությունը: Այն գործում է ավելի քան 70 տարի: Մասնավորապես, կազմակերպությունը զբաղվում է միսիոներների ներգրավմամբ, ուսուցմամբ և նրանց գործուղմամբ այն երկրներ, որտեղ դեռ չկա այբուբեն, որտեղ կա տառեր ստեղծելու, տարածելու և սովորեցնելու անհրաժեշտություն:
Աշխարհում կան 6918 լեզուներ որոնք օգտագործվում են առօրյա խոսքում: Առնվազն 4,9 միլիարդ մարդ հնարավորություն ունի կարդալու ամբողջական Աստվածաշունչը: Մոտ 598 մլն մարդիկ ունեն միայն Նոր Կտակարանը: Այլ ազգերի համար Աստվածաշունչը անհասանելի գիրք է, որի մասին շատերը նույնիսկ չեն լսել:
Պատկերացրեք ինքներդ, որ մոտավորապես 1.5 միլիարդ մարդ երբեք չի կարդացել Աստվածաշունչը և եթե մենք ոչինչ չանենք, այդպես էլ կշարունակվի: Ես սկսեցի գիտակցել, որ իմ շնորհիվ կպակասի գոնե մեկ երկիր, որը չունի Աստվածաշունչ իր լեզվով:
Միսիոներական դաշտում իմ առաքելությունն է՝ տարածել գրագիտություն, այսինքն մարդկանց սովորեցնել կարդալ և գրել իրենց մայրենի լեզվով և խրախուսել նրանց կարդալ արդեն թարգմանված իրենց լեզվով Աստվածաշնչյան գլուխները: Դուք ինքներդ հասկանում եք, որ եթե մարդը գրել և կարդալ չգիտի, ապա օգուտ չունի նրան Աստվածաշունչ տալ: Այդ պատճառով, մեր առաջին կետը՝ դա գրագիտության տարածումն է:

– Կպատմեք ինչի՞ց սկսվեց ձեր միսիոներության երազանքը:
– Ասեմ, որ Հիսուսին ընդունելուց հետո ես երազել եմ ծառայել մարդկանց, պատմել Տիրոջ մասին:
Սակայն ճանապարհը դեպի այս առաքելություն բավականին երկար էր: Ես կարծում եմ, որ Տերը լրջորեն և մանրակրկտորեն պատրաստում էր ինձ այս ծառայության համար: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով անկեղծորեն հետևում է Քրիստոսին, կարող է հասկանալ, երբ նա կոչ է անում իրեն: Այսպիսով՝ դա կատարվեց ինձ հետ: Եկավ մի ժամանակ իմ կյանքում, երբ ես հստակ հասկացա, որ Տերը կանչում է ինձ ծառայելու իր ժողովրդին, և ես պարզապես չկարողացա ասել նրան «ոչ»:

– Աստծո ո՞ր խոսքը յուրահատուկ կերպով ներշնչեց ձեզ:
– «Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել» (Հովհ. 15: 5)

– Ինչու՞ հենց Եթովպիա: Ի վերջո, դուք կարող էիք ծառայել ձեր եկեղեցում՝ Սամարայում, կամ Ռուսաստանում:
– Այո, կարող էի : Սակայն ծառայությունն Եթովպիայում ինձ համար մի անհասանելի բան էր. Ես առաջին անգամ երբ լսեցի այս առաքելության մասին, և այն մասին, թե ինչպիսի պատրաստվածություն է անհրաժեշտ , որպեսզի գնալ այնտեղ միսիոներության , ես մտածեցի, որ դա հնարավոր է միայն այն մարդկանց համար ովքեր շատ քաջ են, նպատակասլաց և խելացի, իսկ ես ցավոք՝ այդպիսին չեմ:
Բայց կրկին ասեմ , որ Տերը կանչեց ինձ ծառայելու իր ժողովրդին, և ես պարզապես չկարողացա ասել նրան «ոչ»: Պատրաստվելու ընթացքը իրականում շատ դժվար էր, ինչպես որ ես ակնկալում էի, բայց Քրիստոսը օգնեց ինձ հաղթահարելու բոլոր այդ դժվարությունները:

– Ո՞րքան ժամանակ եք ծառայում Եթովպիայում
– Արդեն 5 տարի, բայց դեռ միտք չունեմ վերադառնալու, քանի որ շատ մտադրություններ ունեմ այդ մարդկանց հետ կապված:

– Ի՞նչ կասես եթովպիացիների մասին: Ինչով են տարբերվում սլավոնացիներից:
֊ Մարդիկ Եթովպիայում ինչպես և ամենուր շատ տարբեր են, բայց ես հանդիպել եմ ավելի շատ լավ ու բարի մարդկանց, քան չար: Նրանք մեզանից շատ տարբեր են, և ասեմ, որ ավելի լավ կողմեր ունեն, քան մենք: Օրինակ՝ ավելի երջանիկ են, չնայած կյանքի դժվարին պայմաններին, մեզանից ավելի քիչ են բողոքում կյանքից, շատ քիչ բաներով երջանկանում են, շատ բան չեն պահանջում, ավելի ազնիվ են և սիրառատ:
Կենսամակարդակը ընդհանուր առմամբ, շատ ցածր է: Ես չեմ խոսում մայրաքաղաքի ՝ Ադիս Աբեբայի մասին, որտեղ ապրում են բավական հարուստ մարդիկ , ես խոսում եմ այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում խոշոր քաղաքներից դուրս:
Կյանքը կավե խրճիթներում, հողածածկ կտուրի տակ, շատ ժամանակ կենդանիների հետ մեկտեղ, առանց էլեկտրաէներգիայի, մահճակալներ – սա նորմալ իրավիճակ է մեծամասնության համար այս երկրում:

– Ինչ՞ փոխվեց ձեր մեջ Եթովպիայում ծառայելու ժամանակ:
– Ես ամբողջովին փոխվել եմ: Ես գնացի օգնելու նրանց, սակայն նրանք ավելի շատ օգնեցին ինձ:
Այդ մարդիկ փոխել են իմ տեսակետը աշխարհի մասին, այդ երկրում ես վերագտա իմ կյանքի իմաստը, ես տիրապետեցի երջանիկ լինելու արվեստին: Նրանք սովորեցրեցին ինձ ապրել ազատ, չմտածել ուրիշների կարծիքի մասին, ապրել առանց փողի և երջանիկ լինելու: Եթովպիան մաքրեց ինձ այս նորաձև աշխարհի կեղտից:
Եթե դուք միայն տեսնեք թե ինչքան են նրանք ուրախանում մեկ կտոր հաց տեսնելուց, և թե քանի անգամ են շնորհակալություն հայտնում դրա համար, դուք ամեն ինչ կհասկանաք:

– Իսկ դուք ի՞նչ տվեցիք նրանց:
Ես շատ բան բացահայտեցի նրաց համար: Ես ցույց տվեցի որ նրանք լքված չեն, որ նորաձև աշխարհը հիշում և հոգ է տանում իրենց մասին: Եղել է այնպես, որ ես ամբողջ գիշեր նստել եմ և կարկատել եմ իրենց շորերը, քանի որ նրանք նորը չունեին: Ես սովորեցրել եմ իրենց գրել, կարդալ, բարձրացրել եմ նրանց գիտակցական մակարդակը:
Եւ ամենակարևորը ես բացահայտել եմ իրենց համար Հիսուսին: Ես օգնել եմ իրենց կարդալ Աստվածաշունչը, բացատրել եմ ամեն բառը, պատմել եմ Հիսուսի հրաշագործ սիրո մասին, վկայել եմ, որ Հիսուսը խաչվել է իրենցից յուրաքանչյուրի համար:
Դուք միայն պետք է տեսնեիք նրանց աչքերը, երբ ես խոսում էի հավիտենության մասին: Նրանք սիրով և ծարավով ընդունում էին ամեն մի խոսքս, աղոթում էին ինձ հետ և սպասում էին նոր խոսքիԻնչպե ՞ս ծառայել Աստծուն երկրի ծայրերում
Այս ամենի մեջ ես տեսա Տիրոջ շարժը և զորությունը, նա ինձ ուժ տվեց անցնելու բոլոր դժվարությունների միջով: Ես ավելի մոտեցա Նրան: Ես շնորհակալ եմ իմ Տիրոջը այս հնարավորության համար, շնորհակալ եմ որ վստահեց ինձ Իր ժողովուրդը: Ես շատերին բերեցի Հիսուսի փարախ, շատերը ազատվեցին դժոխքից: Բայց եթե անգամ ես մեկ հոգի փրկած լինեի, դա կնշանակեր, որ ես իզուր չեմ ապրել իմ կյանքը:

 

Աղբյուր՝ odobrenie.info