Ինչպե՞ս ճանաչել Քրիստոսին

Երբ սովորում եք ճանաչել Քրիստոսին, դուք հիանալի ճանապարհ եք սկսում Նրա հետ՝ քայլելով կյանքի այն ծրագրով, որ Տերն ունի ձեզ համար: Հռոմեացիների 3.23-ում գրված է, որ բոլորն էլ մեղք գործեցին և պակասեցին Աստծո փառքից: Դու պետք է հավատաս, որ Հիսուսը պարզապես ցույց է տալիս, որ ունես Իր կարիքը, պետք է հավատաս այն ամենին, ինչ Նա արել է քեզ համար, և ստանաս Նրա զարմանահրաշ պարգևը: Այս հատվածում տեսնում ենք, որ մարդը  չի կարող իր կյանքն ապրել միայնակ, որովհետև մեղավոր է և Փրկչի կարիքն ունի: Հիսուսին ճանաչելու և փրկվելու բարի լուրը այդ փոխանակման գեղեցիկ պահն է: Դու Նրան ես տալիս այն վատ ու մեղսալի բաները, որոնք արել ես, և ի պատասխան՝ Աստված քեզ տալիս է այն, ինչ ունի քեզ համար: Անկախ այն բանից գիտես, թե՝ ոչ, Նա զարմանահրաշ ծրագիր ունի քո կյանքի համար, իսկ սա դեպի այդ կյանքը տանող ճանապարհի առաջին քայլն է: