Երջանկության պարզ և հասարակ գաղտնիքը

Օրերից մի օր մեկը հարցնում է իր ընկերոջը․
– Ինչպե՞ս է ստացվում, որ դու միշտ երջանիկ ես։ Դու այնքան շատ էներգիա ունես։ Թվում է, թե դու երբեք չես տխրում։
Ժպտացող աչքերով՝ ընկերը պատասխանում է․
– Ես գիտեմ գաղտնիքը։
– Այդ ի՞նչ գաղտնիք է։
– Ես քեզ կբացահայտեմ այն, բայց դու պետք է խոստանաս, որ այդ գաղտնիքով ուրիշների հետ էլ կկիսվես։
Գաղտնիքը հետևյալն է՝ ես սովորել եմ, որ իմ կյանքում շատ քիչ բան կա, որ ես կարող եմ անել, ինչը կարող է երջանկացնել ինձ։
Ես պետք է կախված լինեմ Աստծուց՝ երջանիկ լինելու և կարիքներս լրացնելու համար։
Երբ կարիքները գլուխ են բարձրացնում, ես պետք է վստահեմ Աստծուն, Ով մատակարարում է ինձ՝ ըստ Իր հարստության։
Ես հասկացել եմ, որ նույնիսկ կեսը այն ամենի, ինչը ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ինձ, իրականում դրանց կարիքը չունեմ։
Եվ այն պահից, ինչ ես այս ամենը հասկացել եմ, ես երջանիկ եմ։
Այս ամենը լսելով՝ երջանկության գաղտնիքով հետաքրքրվող ընկերը մտածում է՝ «դա շատ պարզ ու հասարակ է»։ Սակայն, այնուհետ փոքրիկ անդրադարձ անելով իր կյանքի վրա՝ նա հիշում է, թե ինչպես էր մտածում, որ ավելի մեծ բնակարանը կերջանկացնի իրեն, սակայն այդպես չեղավ։ Նա կարծում էր, թե ավելի լավ վարձատրվող աշխատանքը կերջանկացնի իրեն, բայց այդպես էլ չեղավ։
Այս ամենը վերհիշելուց հետո նա ինքն իրեն հարցնում է, թե երբ է իրապես երջանիկ եղել, և անմիջապես մտաբերում է այդ պահը․իր թոռնիկի հետ հատակին նստած՝ խաղեր խաղալիս, պիցցա ուտելիս և միասին Աստվածաչունչ ընթերցելիս. Պարզ ու հասարակ պարգև Աստծուց։
Այժմ դու նույնպես գիտես այդ գաղտնիքը…
Մարդիկ չեն, որ կարող են երջանկացնել մեզ, միայն Աստված ունի այնքան իմաստություն, որ կարողանա անել այդ։
Վստահի՛ր Նրան։
Այժմ, երբ գաղտնիքը բացահայտված է քեզ, դու էլ պետք է այն մեկ ուրիշին բացահայտես։
Աստված Իր իմաստությամբ հոգ կտանի քեզ համար։
Բայց դա այնքան էլ գաղտնիք չէ։ Մենք պետք է պարզապես հավատանք դրան և անենք դա՝ իսկապես վստահենք Աստծուն։
Ունենալ Աստծուն մեր կյանքում, չի նշանակում նավակով լողալ խաղաղ ջրերի վրայով, այլ նշանակում է՝ ունենալ մի նավակ, որը ոչ մի փոթորիկ չի խորտակի։