Երազանք, որն իրականություն դարձավ

Սա մի հետաքրքիր պատմություն է Մոնտի անունով մի տղայի մասին, որը ևս մեկ անգամ ապացուցում է մեզ, որ երբեք չպետք է վախենալ երազել։

Երբ տղան 13 տարեկան էր, ուսուցչուհին հանձնարարեց դասարանին գրել շարադրություն այն մասին, թե ինչի մասին են նրանք երազում, ինչ են երազում ունենալ երբ մեծանան: Մոնտին շատ երկար ժամեր անցկացրեց, նկարագրելով իր երազանքը: Նա ուզում էր դառնալ ագարակի սեփականատեր: Նա 10 էջի վրա մանրամասնորեն նկարագրել էր իր երազանքի ագարակի ամեն մի անկյունը, որտեղ ինչ ծառեր պետք է տնկված լինեն և ինչ կենդանիներ պետք է շրջեն։
Նա նույնիսկ որոշել էր իր ագարակի չափսը՝ 8,000 քառակուսի ֆուտ։

Հաջորդ օրը, Մոնտին իր շարադրությունը հանձնեց ուսուցչին:
Երեք օր անց նրա ուսուցիչը վերադարձրեց աշխատանքը, որին նշանակել էր մի մեծ կարմիր “երկու”։ Նա ասաց տղային մնալ դասերից հետո։
Դասերից հետո տղան գնաց ուսուցչուհու մոտ և հարցրեց, թե ինչու է նա ստացել “երկու” իր շարադրության համար:
Ուսուցչուհին ասաց․ «Սա անիմաստ շարադրություն է, քանի որ նման երազանքն անիրականանալի է քեզ նման տղայի համար: Դու շատ աղքատ ընտանիքից ես, քեզ անհրաժեշտ է շատ գումար, այդպիսի ագարակ գնելու համար: Դա անհնար է քեզ համար։ Գնա տուն և գրիր մեկ այլ շարադրություն, նկարագրիր մեկ այլ, ավելի իրատեսական երազանք , և այդ ժամանակ գուցե ես քեզ ավելի բարձր գնահատական դնեմ »:

Մոնտին մի շաբաթ մտածեց ուսուցչուհու խոսքերի վրա: Ի վերջո, նա վերադարձավ նրա մոտ, տվեց նույն աշխատանքը և ասաց. «Դուք կարող եք թողնել ձեզ ձեր դրած գնահատականը, բայց ես չեմ պատրաստվում բաժանվել իմ երազանքից, ես ամեն բան անելու եմ այդ ագարակը ունենալու համար»:

Շատ տարիներ անցան, Մոնտին վաղուց ավարտել էր դպրոցը : Նա պատմեց այս պատմությունը իր ընկերների շրջապատում, նայեց նրանց և ասաց. “ Ես պատմում եմ ձեզ այս, որովհետև դուք հիմա գտնվում եք իմ ագարակում։ Եվ կարող է չհավատաք, բայց ագարակի չափսը՝ 8,000 քառակուսի ֆուտ է՝ իմ երազածի նման։ Եվ ամբողջ ծառերը տնկված են այն փոքրիկ տղայի՝ իմ երազած տեղերում և կան նույն իմ շարադրությամ մեջի կենդանիները”։
Մոնտին շարունակեց. «Այս պատմության առավել զարմանալի հատվածն այն է, որ երեք տարի առաջ, ամռանը, նույն ուսուցչուհին իր 30 աշակերտների հետ եկավ այստեղ, և նրանք մեկշաբաթյա հանգիստ ունեցան իմ ագարակում:
Մինչև հեռանալը , նա ասաց ինձ. «Լսիր Մոնտի, շատ տարիներ են անցել, հիմա ես կարող եմ խոստովանել քեզ: Շատ տարիներ առաջ ես ցանկանում էի սովորեցնել երեխաներին, որ հրաշքներ չեն լինում և ուզում էի կոփել նրանց մեջ իրատեսությունը։ Ես այսպես ասած “երազանքների գող էի” Ես հիմա շատ ցավում եմ, որ մանուկներից շատ երազանքներ եմ գողացել: Բայց ես շատ ուրախ եմ, որ դու գտար քաջություն, պաշտպանելու քո երազանքը։ Ես այդ օրը երբեք չեմ մոռանա, և ես հպարտ եմ քեզանով, խնդրում եմ ներիր ինձ իմ արարքի համար։»

Թույլ մի տվեք, որ որևէ մեկը գողանա ձեր երազանքը: Ինչի մասին որ երազում եք, լիովին վստահեք Աստծուն, ամեն բան հանձնեք Նրա ամենակարող ձեռքերի մեջ: Վստահեք նրան և կտեսնեք ձեր ամենաանիրական երազանքների իրականացումը։