Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն

Ես խնդրեցի Աստծուն պատժել իմ թշնամուն և Աստված ասաց ինձ.
– «Ոչ, նրան վիճակված է դառնալ քո լավագույն ընկերը »:

Ես խնդրեցի Աստծուն շնորհել ինձ համբերություն, և Աստված ասաց ինձ․
– «Ոչ, համբերությունը – փորձությունների արդյունք է: Այն չեն շնորհում, դու ինքդ պետք է ձեռք բերես»:

Ես, խնդրեցի Աստծուն վեր առնել իմ հպարտությունը, և Աստված ասաց ինձ․
֊ «Ոչ, հպարտությունը չեն վերցնում, դրանից հրաժարվում են, դու ինքդ պետք է անես դա »:

Ես խնդրեցի Աստծուն տալ ինձ երջանկություն, և Աստված ասաց ինձ․
֊ «Ոչ, Ես տալիս եմ օրհնություն, իսկ կլինես դու երջանիկ թե ոչ, կախված է քեզանից »:

Ես խնդրեցի Աստծուն պաշտպանել իմ սիրելի մարդկանց ցավից և տառապանքից, և Աստված ասաց ինձ․
֊ «Ոչ, մենք պետք է տառապենք և ցավ ապրենք, և սովորենք հաղթահարել այդ ցավը միասին: Դա կօգնի քեզ ավելի սիրել քո հարազատին»:

Ես խնդրեցի Աստծուն տալ ինձ հոգևոր աճ, բայց Աստված ասաց ինձ․
֊ «Ոչ, հոգին պետք է ինքնուրույն աճի, բայց ես միշտ քեզ հետ եմ, ես կհուշեմ քեզ»:

Ես խնդրեցի Աստծուն օգնել ինձ սիրել ուրիշներին, այնքան, որքան նա է սիրում ինձ, և Աստված ասաց․
֊ «Մե՜ծ հաճույքով։ Դու վերջապես հասկացար, թե ինչ է իրականում անհրաժեշտ խնդրել, հաջողության և երջանկության հասնելու համար»: