Բնակվիր Բարձրյալի ծածկոցի տակ

Որքան հաճախ ենք լսում՝ «ես կարծում էի, որ երբ ես գամ Աստծուն իմ բոլոր խնդիրները կլուծվեն, ինձ թվում էր, որ նա կարող է հոգ տանել իմ մասին, և ես պիտի ապրեմ երջանիկ ու խաղաղ կյանքով», կամ էլ `«ամեն ինչ կարգին էր, բայց հետո, առանց որևէ պատճառի բոլոր կողմերից խնդիրներ թափվեցին ներքև ինձ վրա: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Ինչպես կարող էր Աստված թույլ տալ դա իմ կյանքում»:
Նման հարցեր վաղ թե ուշ տալիս է իրեն յուրաքանչյուր քրիստոնյա: Ոմանք հեռանում են Աստծուց, առանց գտնելու այս հարցերի պատասխանները: Մյուսները հասկանում են, որ չեն կարող գտնվել Աստծուց հեռու, և շարունակում են իրենց ճանապարհը:
Բայց մենք շատ լավ գիտակցում ենք, որ մի բան այն չէ, եթե Աստված մեզ հետ է , ապա ինչ վշտերի և դժվարությունների մասին կարող է խոսք գնալ: Այնուամենայնիվ, երբեմն թվում է, որ Աստված լքել է մեզ: Այսպիսով ինչումն է գաղտնիքը:
Խոսքն ասում է.
«Մի խաբվեք իմ սիրելի եղբարք. Ամեն բարի տուրք, և ամեն կատարյալ պարգև վերևիցն է իջնում լույսի Հորիցը. որի մէջ բնաւ փոփոխում կամ դարձուածքի շուք չ’կա»։ (Հակոբոս 1: 16,17)
Այլ կերպ ասած, Աստված տալիս է մեզ միայն բարի բաներ:
Հիմա, հիշելով մի քանի «սև գծեր» մեր կյանքից, մենք կարող ենք կատարյալ վճռականությամբ ասել, որ վիշտը դա մի բան է, որ չի համապատասխանում Աստծո կամքին մեր կյանքում և տալիս է մեզ դժվարություն, ցավ ու տառապանք:
Օրինակ, եթե դուք հիվանդ եք, նա ասում է «Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք»:
Կամ եթե ֆինանսական խնդիրներ ունեք նա ասում է «Հիսուսը հոգում է մեր կարիքները»:

Այս ամենից կարող ենք երեք եզրակացություն անել:
1. փորձությունները Աստծո կողմից չեն ուղարկվում
2. փորձությունները գալիս են սատանայի կողմից, բայց ոչ Տիրոջ կամքով:
3. փորձությունները գալիս են սատանայի կողմից հենց իր կամքով:

Սատանային հատուկ պատճառներ պետք չեն քեզ վնասելու համար,նա քո դեմ չարիքներ գործելու իր պատճառներն ունի: Այն, որ դու Աստծո որդի ես, որ երկրպագում ու սիրում ես քո Տեր Աստծուն բավարար պատճառ է նրա համար ատելու քեզ:
Բայց այսօր Տերը հորդորում է քեզ ասելով «.. մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ»:
«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կասեմ Տիրոջը. Իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։ Որովհետև նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա կծածկի քեզ Իր փետուրներով, Նրա թևերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը ասպար է և զրահ» (Սաղմոս 91.1-4):