Արդյո՞ք մենք Աստծո հետ ենք

Բարի լույս, սիրելի՛ մարդիկ:

Լսե՞լ եք, որ մեր ժողովուրդն ասում է. «Աստված քեզ հետ»:
Սա լավ մաղթանք է: Սակայն Աստված միշտ մեզ հետ է ու շատ մոտ (Մաթևոս 28:20):
Իսկ արդյոք մենք Աստծո հե՞տ ենք, թե՞ ոչ: Աստված մեզ ստիպողաբար չի փրկի, եթե մենք չենք ուզում Իր հետ լինել ու մնալ Իր սիրո մեջ:
Մեզ պետք է մտածողության փոփոխություն ապրել: Ավելի լավ է ասել. «Մաղթում եմ, որ միշտ լինես Աստծո հետ, նրան սիրես ու նրանից չհեռանաս»:
Այդ ժամանակ օրհնությունն ու ուրախությունը լիուլի կլցնեն ձեր սրտերը: