Աստվածաշնչյան տեքստերը ճշմարիտ են

Լրագրող Հիզեր Տոմլինսոնը հավաքել է մի քանի գիտնականների փաստարկներ այն մասին, թե ինչու է Ավետարանը համարվում ճշմարտացի և վստահության արժանի. հաղորդում է news.christian.by-ը՝ հղում տալով Christian Today-ին :
1. Եթե Ավետարանի հեղինակները ցանկանային ընթերցողին հասցնել Ավետարանի վերաբերյալ իրենց «սեփական» պատմությունը, ապա նրանք լիովին այլ կերպ կգրեին այն:
Կարդալով Ավետարանը՝ մենք տեսնում ենք, թե որքան տարբեր փաստեր կան այնտեղ, որոնք աշակերտներին ներկայացնում են ոչ այնքան լավ լույսի ներքո, օրինակ, նրանք ասում են մի բան Հիսուսի մասին, որ կարելի էր նաև չգրել: Նրանք չեն գրել միայն այն, ինչը պատշաճ կներկայացներ Ավետարանը և գոնե հենց իրենց՝ հեղինակներին, այլ փոխանցել են իրականում կատարված իրադարձությունները, որոնք կատարվել են այն ժամանակ: Oրինակ, նրանք պատմում են իրենց կասկածների մասին Հիսուսի խաչելությունից հետո, կամ այն մասին, թե ինչպես իրենք չեն կարողանում արթուն մնալ և աղոթել Հիսուսի հետ Գեթսեմանյան պարտեզում: Այնտեղ գրված է շնացող կնոջ մասին, որին Հիսուս ներում է՝ հակառակ այն ժամանակների օրենքի՝ ըստ որի այդ կինը քարկոծվելու էր արժանի:
2. Ավետարանները գրվել են Քրիստոսի խաչելությանը հաջորդած 30 տարիների ընթացքում:
Ղուկասի Ավետարանը և Գործք Առաքելոցը գրվել են մինչև մ.թ. 65 թիվը: Սա նշանակում է, որ Ղուկասի Ավետարանը գրվել է Քրիստոսի խաչելությանը հաջորդող 30 տարիների ընթացքում, երբ կենդանի են եղել բոլոր աշակերտները, ովքեր լավ էին ճանաչում Քրիստոսին և ներկա էին եղել այն իրադարձություններին, որոնց մասին պատմում են Ավետարանները: Եվ եթե տեղեկությունները լինեին ոչ ճշմարիտ, ապա այդ ժամանակ աշակերտները կհայտնեին, որ բոլոր գրվածքները խաբկանք են, և Ավետարանը նման տարածում չէր ունենա, վաղ շրջանի եկեղեցին էլ այդչափ ժողովրդականության չէր արժանանա:
3. Բոլոր վաղ ձեռագրերը Ավետարանների մասին պարունակում են տեղեկություններ, որոնք գործնականում լիովին համընկնում են Աստվածաշնչի հետ և հանդիսանում են ապացույցն այն բանի, որ ուղերձները իրական են:
Մենք չունենք աստվածաշնչյան Ավետարանների բնագրերը, որոնք գրված են եղել հենց հեղինակների կողմից, սակայն մենք ունենք վաղ շրջանի ձեռագրերի օրինակներ, որոնք համընկնում են բնագրերին՝ մի փոքր տարբերություններով: Այդ տարբերությունները, սակայն, ոչ մի կերպ չեն ազդում քրիստոնեական վարդապետության կարևորության վրա:
Ակնկալել, որ Ավետարանների բնագրերը պահպանվել է՝ հավասարազոր է այն ակնկալիքին, թե առաջին տպագրված գիրքը պահպանվել է մինչ օրս: Իրականում հաջողվել է պահպանել միայն շատ վաղ շրջանի ձեռագրերի պատառիկներ, որոնք թվագրվում են մ.թ. 120-160 թթ-ը:
Այս և բերված այլ փաստարկները, կարծիքներն ու դիտողությունները ևս մեկ անգամ փաստում են այն, որ Աստվածաշնչում գրված իրադարձությունների, մարդկանց ու երևույթների ճշմարտացիությունը կասկած չի հարուցում և դարերի ու հազարամյակների ընթացքում ոչ թե արժեզրկվում, այլ, ընդհակառակը, ավելի է արժանանում վստահության և հավատքի: