Աղոթքը ուժ է քո ընտանիքի համար

Աղոթքը ուժ է։ Հավատացյալի համար այն բանալի է դեպի երկինք իր և իր ընտանիքի համար: Աստծո Խոսքն ասում է․

«Եվ գիտցիր որ քո Եհովա Աստվածն՝ է Աստված, հավատարիմ Աստվածը,որ իրան սիրողների և իր պատվիրանքները պահողների համար մինչև հազար ազգը ուխտ ու ողորմություն է պահում» (Բ Օրինաց 7.9):

Նմանատիպ խոստում գտնվել է նաև Սաղմոս 105.8 ֊ ում, որտեղ ասվում է «Նա հիշում է հավիտյան իր ուխտը. այն խոսքը, որ պատվիրեց մինչև հազար ազգ»: Աստծո խոստումները տարածվում են «Դու և քո ընտանիքը» (Գործք 16.31): Աղոթքն է, որ որպես ամենամեծ աղբյուր հասանելի է քեզ որպես հավատացյալ, և երբ դու աղոթում ես մեծ հավատքով քո ընտանիքի և մտերիմների համար, ամեն ինչ հնարավոր է։ Դուք ունեք անտեսված մտերմնե՞ր։ Ձեր ընտանիքի անդամներից մեկը հրաշքի՞ է սպասում։ Դուք Աստծուն եք դիմել ձեր որդու, աղջկա, ամուսնու (կնոջ), ծնողների կամ թոռների համա՞ր։

Այսօրվանից սկսած դու կարող ես հույսդ դնել Աստծո խոստումների վրա, քո մտերիմների համար, քո աղոթքների շնորհիվ։

«Եվ ինչ որ էլ խնդրեք իմ անունովը, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդումը։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ» (Հովհաննես 14.13-14):

Երբ դուք աղոթում եք Հիսուս Քրիստոսի անունով, դուք ընկնում եք Նրա իշխանության մեջ և Նրա տեղը, արտահայտելով Նրա զարմանալի զորությունը, զորավոր անունը․ «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ Հորիցը խնդրեք իմ անունովը, կտա ձեզ։» (Հովհաննես 16.23):
Հայրը կլսի ձեր աղոթքները, Որդին կհաստատի այն, իսկ Սուրբ Հոգին կտա։